2012-2013 ուս. տարվա առաջին կիսամյակի հաշվետվություն

9 Feb

Հաշվետվություն

Դպրոց ` ավագ դպրոց-վարժարան

Տիգրան Ֆարադյան , 11-3 դաս .

Էլ. հասցե ` f.tigran@mskh.am

Ուսումնական բլոգ ` tikofaradyan.wordpress.com

Ակումբային գործ` թատրոնի ակումբ , մարզական ակումբ , խաղարկային դատարան :

 

Սեպտեմբերի 1-ին, մասնակցել եմ դեպի Կոտայքի մարզ` Գառնի, Հավուց Թառ  կազմակերպված ճամփորդությանը , որին հետևել են Արցախ , Հառիճավանք  կատարած ուղևորությունները :

 

Գրականությունից ` ընկեր Մարգարիտայի և ընկեր Անիի օգնությամբ  , Մերի Շարոյանի հետ նկարահանվել ենք  մի ֆիլմում՝ «Զրույզ մի վաղեմի դպրոցական կապի մասին» անվանումով :

http://www.youtube.com/watch?v=9vk7OMfGtGE

Էկոլոգիայից պատրաստել եմ <<Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը >> վերնագրով նյութ :

https://tikofaradyan.wordpress.com/2013/02/09/%D6%84%D5%A1%D5%B2%D6%81%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4-%D5%BB%D6%80%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%A8/

Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

9 Feb

Ջուրը համարվում է վերականգնվող , բայց նրա պաշարներն արդեն դասվում են սպառվող ռեսուրսների շարքին, քանի որ աղտոտվում և կորցնում են իրենց պիտանելիությունը : 21 – րդ դարում աշխարհի բնակչությունը եռապատկվել է, օգտագործման համար ջրային ռեսուրսների պաշարը աճել է վեց անգամ:   Ճիշտ է երկրագնդի ընդհանուր ջրային զանգվածը հսկայական է  (1.4մլրդ խկմ), բայց դրա մեծ մասը աղի և պիտանելի չէ մարդու կողմից օգտագործման համար, իսկ  օգտագործման համար մատչելի ջրի քանակը կազմում է բոլոր քաղցրահամ ջրերի ընդամենը 0,003-0,16 տոկոսը : Առաջիկա հիսուն տարիների ընթացքում երկրագնդի բնակչությունը կավելանա 40 –  50%ով: Այս բնակչության աճը ` կապված է ինդուստրիայով  եվ  ուրբանիզացիայով ,սա ցույց է տալիս մաքուր ջրի աճող պահանջարկը , որի բացակայությունը լուրջ հետեւանքներ կպատճառի շրջակա միջավայրի վրա : Երկրագնդի ցամաքում ջրային պաշարները չափազանց անհավասար են բաշխված: Զարգացող երկրներում 1 մլրդ մարդ զրկված է մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունից, իսկ աշխարհի բնակչության 20 տոկոսը զգում է նրա անբավարարությունը: Ներկայումս Պարսից ծոցի արաբական երկներում ,մեկ լիտր հում նավթի թոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է խահավետ գործարք:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, յուրաքանչյուր տարի գրեթե 3,5 մլն մարդ մահանում է ջրի հետ կապված հիվանդություններից :

Համաձայն ՄԱԿ-ի փորձագետների տվյալների, այն երկրները, որոնք օգտագործում են իրենց ջրային պաշարների 10 տոկոսից պակաս քանակը, որևէ դժվարության չեն հանդիպի ջրային ռեսուրսների շահագործման հետ կապված: Երբ գերազանցում են 10-20 տոկոսը, ապա կանգնում են որոշակի սահմանափակումների առաջ, իսկ եթե կայուն կերպով գերազանցում են 20 տոկոսը, ապա այն ազդում է ջրի որակի վատացման վրա : Երբ ջրի օգտագործման ծավալները անցնում են եղած պաշարների 40 տոկոսից: Այս դեպքում ջուրը դառնում է տնտեսական զարգացումը սահմանափակող գործոն:

Երկրագնդի ջրային ռեսուրսներից անսպառ է համարվում միայն Համաշխարհային օվկիանոսը, սակայն կարող է անօգտագործելի դարձնել նաև այդ կենսական միջավայրը:

  Ինչ վերաբերվում է Հայաստանի քաղցրահամ ջրի պաշարներին , ապա դրանք մոտ 19,733 մլրդ խմ են, որից 17,6 մլրդ խմ-ն առաջանում է տեղումներից, 0,94 մլրդ խմ-ն` ներհոսող ջրերն են: Ընդ որում, քաղցրահամ ջրերից 11,5 մլրդը գոլորշիանում է,  իսկ  5,15 մլրդ խմ-ն արտահոսում է հանրապետության սահմաններից դուրս: Ոռոգման համար հաճախ օգտագործում են նաև խմելու ջուրը:   

 

 Մարդիկ շարունակում են ջուրը վատնել այն ժամանակ երբ երկրագնդի երեսից պակասում է ամեն հինգերորդ մարդը : Ուշադրություն դարձնելով այս տվյալներին՝ յուրաքանչյուրիս պարտքն է խնայուղաբար օգտագործել ջրային ռեսուրսները: